Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի Ռազմագիտության ուսուցիչ, մայոր Հրաչ Գրիգորյանը ոստիկանությունից հետ է վերցրել փետրվարի 4-ին դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո:
Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի դեմ բողոքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց մայոր Գրիգորյանը:
Մայորն իր այս որոշումը բացատրեց՝ Շահենի հասցեին վիրավորական արտահայտություններ անելով եւ ասելով, որ ինքը բողոքը հետ է վերցրել, քանի որ չի ցանկանում Շահեն Հարությունյանի ապագան խորտակել եւ «չի ուզում նման ճիճվի հետ շարունակել իր պայքարը»:
«Որպես ուսուցիչ, զինվորական, էդ խլուրդի հետ հավես չունեմ, չեմ ուզում գլուխ դնել: Իմ մեջ մարդկություն կա, դրա համար եմ հետ վերցրել: Ուղղակի ինձ համար վիրավորական է, որ իրենք քաղաքական աստառ էին տալիս այդ դեպքին: Այսօր հիմնը երգելու համար մարդուն ուզում ես դաստիարակես, իսկ ինքը այնտեղ ինչ-որ բաներ է ավելացնում ու հորինում: Նման ճիճուները պիտի Հայաստանում չապրեն»,- ասաց ուսուցիչը:
Մայորը ասաց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի «դաստիարակի» Շահենին. «Աստված վերեւում է, ինչ ուզում է թող լինի: Ես նրան ինչքան կկարողանամ, կդաստիարակեմ, ինձ պետությունը դրա համար վարձատրում է: Շատ երեխեքի եմ դաստիարակել, իրան էլ կդաստարակեմ, դա խնդիր չի»։
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:


























