Փրկարար ծառայությունը փետրվարի 11-ին, ժամը 19.33 ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գանձաքար գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.52-ին, մարվել` 20.58-ին:
Նախնական տվյալներով այրվել են անասնագոմի տանիքը (60 քմ) եւ ներսում պահեստավորված 40 հակ անասնակեր:


























