2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների եւ ոչխարների գլխաքանակը:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե այս հանգամանքն իր ազդեցությունն է թողնում ներքին շուկայում մսի գների ձեւավորման վրա: Ընթացիկ տարում եւս շարունակվում է մսի գնանկման միտումները: Այսպես, նախորդ տարվա համեմատությամբ տավարի մսի գները նվազել են 100-150 դրամով, խոզի մսինը` 8-10 %-ով, իսկ ոչխարի մսինը` 4-5 %-ով:



























