Փետրվարի 11-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 25-ամյա երիտասարդ եւ խոստովանել, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը եւ տուժողին տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























