Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ է գումարելու փետրվարի 14-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնի դարձավ ՀՀԿ-ից:
ԳՄ նիստը մեկնարկելու է ժամը 20.00-ին, օրակարգը, ինչպես միշտ, չի հրապարակվում, այն կորոշվի տեղում:
Նշենք, որ նախորդ շաբաթ էլ ՀՀԿ-ն ԳՄ նիստ էր հրավիրել չորեքշաբի՝ դավաճանելով ավանդական դարձավ «հինգշաբթի» օրվան: Օրերի այս փոփոխությունը, ինչպես սովորաբար հայտնում են ՀՀԿ-ից, պայմանավորված է Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գրաֆիկով:




























