Արգենտինայի հյուսիսում բողոքի ակցիայի ընթացքում 20 մարդ է վիրավորվել:
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մոտ 20 մարդու: Անկարգությունները տեղի են ունեցել Չակո Ռեսիստենսիա քաղաքում այն բանից հետո, երբ ակտիվիստները, որոնց շարքում եղել են կանայք եւ երեխաներ, հավաքվել են տեղի վարչակազմի շենքի մոտ:
Ցույցը ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ ռետինե գնդակներ է կիրառել: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հաղորդում է УНН-ն՝ վկայակոչելով APA-ն:




























