Ուկրաինայի ՊՆ-ն ուժեղացված հսկողության տակ է վերցրել զենք-զինամթերքի պահեստները: Համապատասխան հանձնարարականը ստորագրել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պավել Լեբեդեւը:
«Երկրում իրավիճակի սրումը ստիպել է Զինված ուժերին ուժեղացնել զենք-զինամթերքի պահեստների պահպանությունը»,-ասել է նա:
Լեբեդեւի խոսքով՝ դա արվել է հնարավոր հարձակումից եւ զենքը խաղաղ քաղաքացիների դեմ կիրառելուց խուսափելու նպատակով, հաղորդում է LB.ua-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը հայտնել էր իրենց ծառայության պատրաստ լինելու մասին՝ կապված ահաբեկչությունների մասին շրջանառվող տեղեկությունների հետ:
Հատուկ ծառայությունում հայտարարել են պայթյունների սպառնալիքների մասին, այդ թվում ատոմային եւ հիդրոէլեկտրակայաններում, միջազգային օդանավակայաններում, կայարաններում, խողովակաշարերում:




























