Հարավ Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիրների մարշի եւ իշխող կուսակցության կողմնակիցների միջեւ:
Ոստիկանությունը ռետինե գնդակներ եւ ձայնային նռնակներ են կիրառել ցուցարարներին ճնշելու համար: Ընդդիմադիր «Դեմոկրատական ալյանս» կուսակցությունը Յոհանեսբուրգում երթ է կազմակերպել՝ «ստեղծել իրական աշխատատեղեր» կարգախոսով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:
Իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրեսի» կողմնակիցները գրոհել են ցուցարարների վրա, քարեր ու փայտեր նետել: Բախումը կասեցնելու համար ոստիկանությունը բաժանել է հակամարտող ճամբարների ներկայացուցիչներին եւ կենդանի շղթա կազմել նրանց միջեւ:




























