ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ուղերձ է հղել Ռադիոյի համաշխարհային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Ռադիոյի համաշխարհային օրը հաստատում է ԶԼՄ-ի այս միջոցի յուրահատուկ դերն ու ազդեցությունը, որն աշխարհում ունի ամենամեծ ունկնդիրը:

Այս տարի օրվա հիշատակումով կարեւորվում է ամենուրեք ռադիոհեռարձակողների, միջոցով լսելի դառնա կանանց ձայնը, եւ հեռարձակող կազմակերպություններում բարձրանա կանանց դերը:

Հաճախ ռադիոալիքները հետ են մնում, երբ խոսքը վերաբերում էր գենդերային հավասարությանը:

Կանանց ձայները հաճախ լսելի չեն ո՛չ բարձրախոսների առջեւ, ո՛չ էլ դրանց հետեւում:

Քիչ պատմություններ են պատմվում կանանց եւ աղջիկների մասին:

Կանայք համաշխարհային լրատվական ընկերությունների խորհուրդների կազմում միայն մեկ քառորդ մասն են կազմում:

Ես խրախուսում եմ ռադիոկայաններին որդեգրել ավելի ներառական մոտեցում` իրենց աշխատակազմի եւ ունկնդիրների շրջանում հավասարապես ընդգրկելով կանանց:

Ռադիոն կարող է նաեւ օգտակար լինել կարծրատիպային եւ անհավասարակշիռ մտածելակերպը վերացնելու գործում:

Սա մեծ հնարավորություն է բոլորի համար: Եկեք տոնենք Ռադիոյի համաշխարհային այս օրը` ողջունելով կանանց ռադիոյի բնագավառում եւ անելով հնարավոր ամեն բան` ապագայում նոր ձայներ զարգացնելու համար: