Փետրվարի 11-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Երեւան-Գյումրի ճանապարհի` Թալին քաղաքի խաչմերուկի մոտ գտնվող սպասասրահի հետնամասում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաշեն կրակող սարք եւ 5.45 մմ տրամաչափի 27 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























