The Telegraph-ը երկնքից արված կադրեր է հրապարակել, որոնք ցույց են տալիս, թե ինչ հսկայական փոփոխությունների է ենթարկվել հունվարին Մեծ Բրիտանիայի Թեմզայի հովիտը պատուհասած ջրհեղեղից հետո:

The Telegraph-ը տեղեկացնում է, որ հեղեղված տարածքների կադրերում օգտագործվել են Google Earth-ից վերցված նկարներ, որպեսզի այդ նկարների շնորհիվ համեմատական անցկացվի, թե ջրհեղեղից առաջ տարածքներն ինչ տեսք են ունեցել:

Օրինակ, Ուոլթոն կամրջի կադրում երևում է, որ մոտակա նավակայանն այժմ ամբողջությամբ ջրի տակ է, սակայն  Google Earth-ի նկարում երևում է, որ այն ցամաք է:

Կանխատեսվում է, որ որոշ հատվածներում 60 տարի հետո Թեմզա գետը կհասնի իր ամենաբարձր մակարդակին։ Մինչ այդ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը սպասվող աննախադեպ փոթորիկների պատճառով առավելագույն աստիճանի տագնապ է հայտարարել Ուելսում և Անգլիայի հյուսիս-արևմուտքում։