Ավստրալիայի բնակիչը այլ երեխաների եւ ծնողների աչքի առջեւ կրիկետի մականով ծեծելով սպանել է իր 11-ամյա որդուն՝ Լյուկ Բեթիին:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մելբուռնի արվարձաններից մեկում, կրկիետի ակումբում, որտեղ մարզվում էր Բեթին:

Ականատեսների խոսքով՝ 54-ամյա հայրը եկել է պարապմունքի վերջում եւ խնդրել նախկին կնոջը թույլ տալ շփվել որդու հետ: Ստանալավ նրա համաձայնությունը, տղամարդը գտել է որդուն եւ հարձակվել նրա վրա կրկիկետի մականով: Բեթին հենց դեպքի վայրում մահացել է:

Նշվում է, որ երբ կրիկետի ակումբ են եկել ոստիկանները, տղամարդը հրաժարվել է հանձնվել եւ սկսել է սպառնալ դանակով: Ոստիկանությունը գազի բալոն է կիրառել, սակայն չի կարողացել հանդարտեցնել տղամարդուն: Արդյունքում, երբ կասկածյալը հարձակվել է ոստիկաններից մեկի վրա, կրակել են նրա կրծքավանդակին: Տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հաղորդում է Lenta.ru-նէ՝ վկայակոչելով The Australian-ը:

Տղամարդու արարքի դրդապատճառները հայտնի չեն: Տղայի մոր խոսքով՝ իր նախկին ամուսինը տառապում էր հոգեկան խանգարմամբ: Ոստիկանությունում համարում են, որ տղամարդը նախապես պլանավորել էր հարձակումը: