Մանկական ստեղծագործության թանգարանում, փետրվարի 15-ին տեղի է ունենալու «Սիրո ուժն է անհաղթ» երիտասարդների բարեխոս Ս.Սարգսի տոնին նվիրված մանկական եւ երիտասարդական ցուցահանդեսի բացումը:
Գեղագիտության ազգային կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսը բացելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Միջոցառմանը մասնակցելու են Գեղագիտության ազգային կենտրոնի սաները, ովքեր ներկայացնելու են գեղագիտական յուրօրինակ լուծումներով իրենց աշխատանքները՝ նվիրված Սուրբ Սարգիս զորավարին, հայրենասերին եւ սիրո բարեխոսին:
Սուրբ Սարգսի տոնախմբությունը իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:




























