Գյուղատնտեսության ցածր արտադրողականությունը կապված է աշխատանքների ցածր մեքենայացման հետ: Տրակտորների հարցում թվում է թե ամեն ինչ կարգին է: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ դրանց քիվը կազմում էր մոտ 14,8 հազար միավոր: Իհարկե, միայն 11,7 հազարն էր սարքին: Բացի այդ, 90-95 տոկոսը խորհրդային արտադրության են ու ծառայում են քառորդ դարից էլ ավելի:
Բելառուս փորձագետների հաշվարկների համաձայն՝ մեկ հեկտար հողի մշակման համար տրակտորները ծախսում են մեկուկես անգամ ավելի շատ վառելիք, քանի Եվրամիության երկրներում: Դրան են գումարվում վերանորոգումների վրա ծախսվող գումարները: Ընդհանուր առմամբ մեր ֆերմերներին ծանոթ իրավիճակ…
Կան տարբեր ցուցանիշներ բնագավառների տրակտորներով ապահովվածության վերաբերյալ: Օրինակ, 1000 ֆերմերի բաժինէ հասնում 43 տրակտոր: Նշենք, որ 2012թ.-ի դրությամբ ձիերի թիվը 1000 հա մշակելի հողատարածքի համար կազմում էր 49 միավոր:
Մեզ մոտ մեկ սարքին տրակտորին բաժին է հասնում 26 հա վարելահող: Գերմանիայում այդ թիվը կազմում է 9 հա, իսկ ԱՄՆ-ում՝ 38 հա: Այսինքն մեզ մոտ ավելի վատ է քան Եվրոպայում, բայց ավելի լավ, քան աշխարհի հզորագույն տերությունում:
Արտասահման ընկերությունների ժամանակակից տրակտորները կարող են մեկ ժամում 1,6 հա հող վարել: Եթե մեր ֆերմերները նման տրակտորներ ունենային, ապա վարելահողերը կարող էին մշակել 8 ժամյա երկու հերթափոխով:
Սակայն նման տրակտորներ մենք չունենք, բացի այդ հողատարածքները փոքր են ու դրանց ռացիոնալ օգտագործումը բարդ է: Պատահական չէ, որ Եվրոպայի երկրներում հիմնականում օգտագործում են փոքր ու միջին հզորության տրակտորներ, իսկ ահա ԱՄՆ-ում՝ խոշոր:
Գյուղատնտեսական հողերով ոչ հարուստ մեր երկրում մեկ ֆերմերային տնտեսությանը ավելի քան 1 հա վարելահող է բաժն հասնում: Ընդ որում, եթե վերջինն ըստ որակի տարանջատենք(լավ, միջին, վատ), ապա հզոր տեխնիկայի օգտագործումն ավելի է բարդանում:
Շատ ֆերմերներ բողոքում են, որ փոքր տարածքներ վարելու դիմաց տրակտորիստները հավելյալ վճար են ուզում: Բանն այն է, որ փոքր տարածքներում շրջադարձերը շատ են, այսինքն ավելի շատ վառելիք ու աշխատանք է պահանջվում: Հաշվի առնելով ռելիեֆի բարդությունը՝ մինի-տրակտորներն ավելի շահավետ են, առավել եւս, որ ավելի էժան են:
Սակայն էժան լինելը հարաբերական հասկացություն է: Ճապոնացի ֆերմերի համար մինի-տրակտորները հասանելի են, ուստի օգտագործվում են, ամբողջական կարգով: Հասկանալի է, որ մեր ֆերմերի համար, որը աղքատության սահմանին է, խնդրահարույց է մի քանի հազար դոլար ներդնել մինի-տրակտորի համար:
Երկար տարիներ մեր երկրում փորձոում են հավաքել նմանատիպ տեխնիկա: Սակայն առաջընթաց չի նկատվում: 2012թ.-ին արտադրվել է 212, իսկ 2013թ.-ին՝ ոչ մի տրակտոր: Իրացումը սահմանափակ է, քան որ գները համեմատաբար բարձր են: Արտահանումն անցյալ տարի կազմել է ընդամենը 3 տրակտոր(3-ն էլ Իրան), իսկ նախորդող տարի՝ մեկ(Վրաստան):
Ֆերմերները գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումը կարող են իրականացնել կոոպերացիաների ճանապարհով: Այժմ, պետական մակարդակով, իրականացվում է արոտավայրերի խմբակային օգտագործում: Սակայն սա, իհարկե, բավական չէ՝ առանց ֆերմերների նախաձեռնության: Դիտարկվում, բայց դեռ չեն լուծվում հարցեր, կապված մեքենա-տրակտորային կայարանների ստեղծման շուրջ, որոնք լայնորեն տարածված էին խորհրդային ժամանակներում:
Սմբատ Գրիգորյան



























