Հավայան կղզիների օրենսդիր մարմինը մերժել է Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական օրինագիծը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
«Մենք ցանկանում ենք շորհակալություն հայտնել նահանգի օրենսդիրներին՝ մարդու իրավունքները պահպանելու ու հանդուրժողականությանը հավատարիմ մնալու, Բաքվի կողմից մանիպուլյացիայի փորձերն արգելափակելու իմաստության համար»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի արեւմտյան թեւի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:
Նախաձեռնության հեղինակն է Մարկ Տակեյը, ով օրինագիծը ներկայացրել է Ադրբեջանի դեսպան Ելին Սուլեյմանովի թելադրանքով:
Ինչպես գրում է հավայան Civil Beat կայքը, Մարկ Տակեյը Հավայան կղզիների այն երկու օրենսդիրներից մեկն է, որոնք այցելել են Ադրբեջան: Այցելության համար վճարել է Ադրբեջանի կառավարությունը:




























