Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 13.58-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռիի մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի նրբանցքի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ճամփեզրին հայտնաբերվել է ժանգոտած «Ֆ-1» տեսակի նռնակ: