ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 13-ին կազմել է 412.30դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.20 դրամով:

Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 563.86 դրամ (աճել է 1.25 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.79 դրամ (նվազել է 0.07 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 686.44 դրամ (աճել է 7.46 դրամով):

Ոսկու գինը սահմանվել է 17,093.29 դրամ, արծաթի գինը՝ 267.37 դրամ, պլատինի գինը՝ 18,597.82 դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից հայտնում են, որ այսօր բորսայում կայացել է 1.6 միլիոն ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 412 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ: