Ավստրալացին սպիտակ շնաձկան ձագին մետաղական ձողով հարվածելով սատկացնելու համար տուգանվել է 9,600 ֆունտով:
40-ամյա Ջասթին Ադամ Կլարկի դեմ դատական գործ է հարուցվել, երբ ականատեսները ոստիկաններին հայտնել են, որ նա իր նավակով շնաձկանը քշել է ջրի ծանծաղ մասը, մի քանի անգամ նավակով հարվածներ հասցրել, հետո նրա պոչից թոկով կապել, որ չփախչի, և սկսել մետաղական ձողով հարվածեր հասցնել մինչև շմնաձկան սատկելը։
Sky News-ը տեղեկացնում է, որ բարձր տուգանքը նշանակվել է, որպեսզի դա նախազգուշացում լինի մյուսների համար:
Ավստրալիայում անօրինական է համարվում բռնել, պահել, գնել,վաճառել և վնասել մեծ սպիտակ շնաձկներին, քանի որ դրանք հատուկ պահպանվող տեսակներ են:




























