Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ապրիլի 19-25-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները:
Ըստ այդմ, ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ոսկու գնման գին է սահմանվել 13 459.01 (+22.68) դրամ, բացթողնման գին' 14629.36 (+24.65): Արծաթի գնման գին է սահմանվել 213.56 (+1.27) դրամ, բացթողնման գին' 232.13 (+1.38) դրամ: Պլատինի գնման գին է սահմանվել 20 043.49 (-35.97) դրամ, բացթողնման գին է սահմանվել 21 786.40 (-39.1) դրամ, պալադիումի գնման գին է սահմանվել 6182.01(+234.3), բացթողնման գին' 6719.58 (+254.68) դրամ:




























