Աֆղանստանի հյուսիսում ավտովթարի զոհ է դարձել քսան մարդ: Զոհերի թվում կան երեք կանայք ու տասնամյա աղջիկ, եւս չորս մարդու հաջողվել է փրկել:

Ինչպես հաղորդվում է, բեռնատարը կորցրել է կառավարումն ու բախվել ջրամբարին, որից հետո ջրի տակ է անցել: Քունդուզ նահագնի Խան Աբադ բնակավայրի ոստիկանության տվյալներով՝ վթարի պատճառը, ենթադրաբար ձնապատ ճանապարհն է եղել, հաղորդում է «Ռոսբալթը»՝ վկայակոչելով  Associated Press-ը: