Չինաստանում հարսանեկան հանդիսության ժամանակ  շենքի փլուզման հետեւանքով առնվազն յոթ մարդ է զոհվել: Դեպքը կատարվել է փետրվարի 13-ի երեկոյան՝ Ցզինհուա շրջանում: Մոտ 90 մարդ վնասվածք է ստացել, նրանցից տասը ծանր վիճակում են: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, հայտնել են տեղի իշխանությունները:

Հարսանիքին ներկա են եղել մոտ 200 հյուրեր: Փլուզման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Փլուզման պաշտոնական պատճառը չի նշվում: Ըստ տեղի բնակիչների՝ հին շինությունը կարող էր քանդվել տանիքին կուտակված ձյան ծանրությունից, հայտնում է «Սինհուան»: