Իսրայելի ոստիկանությունը տեղաբնակից առգրավել է ատրճանակ, որը նվեր էր Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնից: Եզակի զենքը գտել են Կաֆր-Կասեմ քաղաքի 17-ամյա բնակչի մոտ:

Հաղորդվում է, որ այդ առարկան իրավապահների ձեռքն է ընկել Կաֆր-Կասեմի ավտոճանապարհին ստուգումներ իրականացնելիս: Ատրճանակի բռնակին կա գրություն. «Նվեր Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնից նրան, ով պաշտպանել է հայրենիքը»:

Ներկայումս իրավապահները փորձում են պարզել, թե ինչպես է ատրճանակը հայտնվել Իսրայելում: Ըստ որում, նշվում է, որ զենքի տերը այն կրելու թույլտվություն չի ունեցել: Նրան հարցաքննել, հետո՝ կալանավորել են: Այս մասին հաղորդում է bfm.ru-ն՝ վկայակոչելով Jerusalem Post-ը: