Հայաստանի խորհրդարանում սկսվել է ոչ կոալիցիոն չորս խմբակցւթյունների ներկայացուցիչների ժողովը: ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅ Դաշնակցություն ու «Ժառանգություն» խմբակցությունները հերթական անգամ հավաքվել են, որպեսզի քննարկեն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
Հիշեցնենք, որ այդ հարցի վերաբերյալ չորս ուժերի նախորդ ժողովը կայացել էր փետրվարի 12-ին, սակայն այն ժամանակ վերջնական որոշում չէր կայացվել:


























