Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է սպորտի մասին օրենքում փոփոխություն կատարել՝ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի՝ Օլիմպիադային մասնակցելուց հրաժարվելու հետ կապված:
Ըստ քաղաքական գործչի՝ հարկավոր է մարզիկների համար Օլիմպիական խաղերին մասնակցությունը սահմանափակել:
«Մենք փոփոխություններ կկատարենք օրենքում, ոչ մի երեք-չորս Օլիմպիադա: Երկու եւ վերջ: Թող հաջորդներին երիտասարդները մասնակցեն», - լրագրողներին ասել է Ժիրինովսկին:
ՌԼԴԿ առաջնորդը կարծում է, որ ցանկացած, անգամ աննշան վնասվածքներով մարզիկը պետք է չմասնակցի համաշխարհային մրցումներին: Բացի այդ, նա առաջարկում է տարիքային շեմ սահմանել նման մրցումներում հանդես եկողների համար՝ 25 տարեկանից ոչ ավելի, գրում է rbc-ն:
«Պլյուշչենկոն ապրի, շատ լավ բաներ է արել, բայց նրա մեջքը ցավում է, որտե՞ղ էին բժիշկները», - հայտարարել է Ժիրինովսկին:
«Այդ հաշմանդամը մեզ բոլորիս խայտառակեց: Այդպես վարվել չի կարելի», - ընդգծել է քաղաքական գործիչը: «Մեջքը գեղասահորդի գլխավոր գործիքն է: Նա ինքն է գլխավոր մեղավորը: Հիանալի գիտեր, որ արդեն անկարող է», - հավելել է ՌԼԴԿ առաջնորդը:


























