Թուրքիայում 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողության շրջանակներում ձերբակալված «Հալք» բանկի արդեն նախկին կառավարիչ Սուլեյման Ասլանը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ «Մեծ կաշառք»-ի գործով ձերբակալված կասկածյալների փաստաբաններն իրենց պաշտպանյալների ազատ արձակման համար դիմել են դատարան եւ դրական պատասխան ստացել։

Դատարանին որոշմամբ «Մեծ կաշառք» գործով ձերբակալվածներից 9-ը ստորագրությամբ ազատ են արձակվել։ Ազատ արձակվածների մեջ է եղել «Հալք» բանկի նախկին կառավարիչ Սուլեյման Ասլանը, ում տնից կոշիկի տուփի մեջ հայտնաբերվել էր 4,5 մլն դոլար։

Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մի շարք վայրերում տեղի է ունեցել համաժամանակյա գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անունը։ Գործողության ժամանակ ձերբակալվել եւ այնուհետ կալանավորվել են նախարարների որդիներ,գործարարներ եւ պաշտոնյաներ։