Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները փետրվարի 12-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում շրջագայելիս նկատել են մի տղամարդու հետեւից խուճապահար վազող մեկ այլ տղամարդու:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկաններն անմիջապես հետապնդել են փախուստի դիմող քաղաքացուն, բռնել եւ բերման ենթարկել բաժին: Պարզվել է, որ նա` 1975 թ. ծնված Էդուարդ Ե.-ն, 1978 թ. ծնված Ազատ Հ.-ի խորդանոցի փականը կոտրելով`փորձել է գողություն կատարել:

Կատարվում է հետաքննություն: