Ամերիկացի քաղաքագետները կարծում են, որ ԱՄՆ պետք է անվստահությամբ վերաբերի այն հայտարարություններին, որ Ուկրաինայում բողոքողները խոսում են «ժողվրդի անունից», հաղորդում է վերլուծական Inpress.uа պորտալը:

Ցուցարարների՝ մեծ աջակցություն ստանալու անկարողությունը զարմացնում է ամերիկացի փորձագետներին: Որպես պատճառներից մեկը նրանք նշում են ուկրաինական մեծամասնության կողմից հակառուսական հռետորաբանության ու արեւմտաուկրաինական ազգայնականության չընդունումը: Այդ մասին ասվում է The Washington Post պարբերականի կայքում հրապարակված հոդվածում:

Մտորումներն այն մասին, արդյոք ուկրաինական բողոքական շարժումը կարելի է ժողովրդավարամետ կոչել, հոդվածի հեղինակները ընդգծում են, որ վերջին հետազոտությունները կոչ են անում չխառնել քաղաքական առաջնորդների ու  վերլուծաբանների՝ «ժողովրդավարական վերափոխումների» մասին խոսքերը փողոցում գտնվող մարդկանց դրդապատճառների հետ: