Ռուսաստանն ու Եգիպտոսը Կահիրեին զենք մատակարարելու մասին պայմանագիր են կնքել՝ ավելի քան 3 մլրդ դոլար: ԱՅս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ռուսական ՊՆ աղբյուրը:
Ինչպես հաղորդվում է, Եգիպտոսը կգնի կործանիչներ, ՀՕՊ համակարգեր, Մի-35 ուղղաթիռներ, հականավային ափային համակարգեր, տարբեր զինամթերքներ ու թեթեւ սպառազինություն:
Ըստ որում, եգիպտական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մատակարարման համար պետք է վճարեն Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն: Վճարումը կատարվելու է երկու փուլով: Առաջին փուլը պետք է ավարտվի մինչեւ այս տարվա հունիս:
Նշենք, որ նախոօրեին Մոսկվա են ժամանել Եգիպտոսի պաշտպանության ու ԱԳ նախարարները:
Ինչպես ընդգծում է «Ալ-Ահրամ» պարբերականը, Կահիրեն Մոսկվային դիտարկում է որպես պոտենցիալ դաշնակից, որը ԱՄՆ-ին կփոխարինի ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար աս-Սիսին կայանալիք նախագահական ընտրությունների ֆավորիտներից է, որին արդեն կոչում են նոր Նասեր՝ կապված գնալով լայն թափով ավելացող հանրահայտության հետ:

























