Շարունակվում են հաղորդագրություններ ստացվել Սիրիայում Ադրբեջանցի վարձկանների ոչնչացման մասին:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով մոջահեդների կայքերը, ոչնչացվա զինյալների մեծ մասը Սումգաիթից են: Մոջահեդները վերջերս տարածել են վարձկանների անուններն ու լուսանկարները՝Հանզալա Սումգաիթլի, Աբդուլ Վահիդ Սումգաիթլի, Աբդուլմալիկա Սումգաիթլի, Ադու Դավիթ Սումգաիթլի ու Աբդու Ռազզակա:

Տարեսկզբից ի վեր՝ տեղեկություններ են ստացվել մեծ քանակությամբ ադրբեջանցի վարձկանների ոչնչացման մասին: Նրանք հիմնականում կռվել են ծայրահեղական խմբավորումների շարքում:

Սիրիայում հակամարտության ընթացքում ոչնչացվել է ավելի քան հարյուր ադրբեջանցի: Գրոհայինները նրանց բազմաթիվ լուսանկարները տեղադրել են սոցիալական ցանցերում: