Յակուտիայի բնակիչը Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ նախկին կնոջը վճարել է յոթ տարվա ալիմենտները:
Հաղորդվում է, որ տղամարդը դատարան էր եկել նախկին կնոջ հետ եւ վճարել երկու դուստրերի համար նախատեսված 304 հազար 690 ռուբլի ալիմենտները: Դրանից հետո նա շնորհավորել է նախկին կնոջ Սիրահարների տոնը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Դատական կատարածուների դաշնային ծառայության հանրապետական վարչության կայքը:
Ընդ որում, պարտատուն պարզաբանել է, որ վերջերս վաճառել էր անշարժ գույքը եւ աշխատանքի վայրում պարգեւատրում ստացել, այդ պատճառով էլ որոշել էր մարել պարտքը:
Տղամարդը խոստացել է, որ այսուհետ ժամանակին է վճարելու ալիմենտները եւ պարտքեր չի կուտակելու: Նա հայտարարել է, որ նախկինում դժվար կացության մեջ է եղել եւ ֆիզիկապես ի վիճակի չի եղել ալիմենտներ վճարել:


























