Լուգանսկի հայ համայնքում հանցանք չեն համարում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին հայ ձեռնարկատերերի կողմից օգնության հնարավորությունը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լուգանսկի հայ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Զարգարյանը մեկնաբանեց ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումները, թե հայ գործարարներն իբր ադրբեջանական համայնքին օգնություն են ցուցաբերում՝ «տարաձայնությունների» եւ հայրենակիցների կողմից ճնշումների համար:

 «Լուգանսկում տարբեր ազգության մարդիկ են ապրում: Հնարավորության չափով մարդիկ օգնում են միմյանց, որն անում են բնավ էլ ոչ «տարաձայնությունների» պատճառով»,  - հայտնել է համայնքի ղեկավարի տեղակալը:

Ինչ վերաբերում է վերոնշյալ տարաձայնություններին, ապա Արտակ Զարգարյանը հայտարարել է, որ իրեն նման բան հայտնի չէ: «Մենք պատրաստ ենք մեր հայրենակիցների հետ քննարկել ցանկացած հարց: Վստահ եմ, որ բոլոր հարցերով, ինչպես միշտ, մենք կարող ենք փոխզիջման հասնել: Մենք բաց ենք երկխոսության համար»:

Միեւնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը Արտակ Զարգարյանն անվանել է անհաջող սուտ:  

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե Լուգանսկի մի խումբ հայ ձեռնարկատերեր ադրբեջանական համայնքին նյութական եւ քաղաքական օգնություն են առաջարկել: Իբր դա արվել էր ի նշան Լուգանսկի հայ համայնքի գործունեության դեմ բողոքի: