Նախկինում 4 անգամ դատապարտված Հակոբ Գ.-ն մեղադրվում է Սուսաննա Հ.-ին ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին: Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող գետնանցման կացարանում Հակոբ Գ.-ն վիճել է Սուսաննա Հ.-ի հետ, բռնություն գործադրելով քաշքշել եւ հարվածել վերջինիս դեմքին: Սուսաննա Հ.-ն ստացել է սալջարդ եւ քթոսկրի, ձախ այտոսկրի կոտրվածքներ:

Հակոբ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով եւ նախատեսում է ազատազրկում առավելագույնը 3 տարվա ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա փետրվարի 19-ին: