«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ ոստիկանությունը հայտարարեց, որ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը բացահայտվել է, սակայն գործի նախաքննությունը դեռեւս շարունակվում է: Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, շարունակում է չընդունել մեղքը, իսկ Մովսես Ներսիսյանի մարմինը մինչ օրս հայտնաբերված չէ:

«Ժամանակի» տեղեկություններով՝ ախաքննական մարմնի տրամադրության տակ հայտնվել է մի ձայնագրություն, որով հիմնավորվում է Իսոյի անմիջական մասնակցությունն այս գործին: Մասնավորապես այդ ձայնագրությունից պարզ է դառնում, որ ինքն է սպանել Մոսոյին: Այն փաստում է նաեւ, որ օրերս կալանավորված Տիգրան Ասատրյանը չի իմացել նախապես պլանավորված Արթուր Սաֆարյանի սպանության մասին: Նա կատարվածի մասին իմացել է ավելի ուշ, երբ արդեն սպանված է եղել նաեւ Մոսոն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում