Լոնդոնի կենտրոնի Հոլբորն թաղամասում շենքի փլուզման հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս մեկը վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան` Հոլբորնի մետրոյի կայարանի դիմաց: Զոհված կինը փլուզման պահին գտնվել է շենքի հարեւանութամբ կայանած մեքենայում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տուժած տղամարդուն հաջողվել է դուրս բերել մեքենայից եւ հիվանդանոց տեղափոխել: Ներկայումս նրա վիճակը կայուն է, հայտնել են տեղի իշխանությունները: Դեպքի վայր են մեկնել հրշեջներ եւ բժիշկներ, թաղամասի փողոցները փակ են:


























