Ճապոնացի յոթ զբոսաշրջիկներ անհետ կորել են Ինդոնեզիայի Բալի կղզու ափերի մոտ` դայվինգով զբաղվելիս:
Այս մասին փետրվարի 15-ին հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ն: Ըստ ԱԳՆ-ի տեղեկության` զբոսաշրջիկները հանգստանում էին կղզու հարավում գտնվող Նուսա Լեմբոնգան վայրում: Խումբն ուրբաթ օրը հյուրանոց չի վերադարձել: Ճապոնիայի քաղաքացիների հետ անհետ կորել են նաեւ տեղացի մի քանի գիդ-ուղեկցողներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկրի ԱԳՆ-ում հայտնել են, որ մշտապես կապ են պահում Ինդոնեզիայի իշխանությունների հետ, որոնք արդեն սկսել են որոնողական գործողությունները:


























