Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Մայքլ Քվոնի մոտից բռնագրավել են տոննայից ավելի շնաձկան լողաթեւ, հայտնում է Associated Press-ը:
Ըստ Կալիֆորնիայի օրենքների` շնաձկան լողաթեւերի վաճառքը, գնումը եւ օգտագործումը վարչական իրավախախտում է:
Ըստ գործակալության` Քվոնն այս օրենքի բացահայտ թշնամին է ւ չինա-ամերիկյան ակտիվիստների խմբի անդամ, որոնք պայքարում են շնաձկների լողաթեւերի նկատմամբ կիրառվող արգելքը վերացնելու համար, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ոստիկանությունն ապօրինի ապրանքը հայտնաբերել էր Քվոնի ռեստորանում ստուգումների ժամանակ: Իրավապահների ուշադրության պատճառը կերակրացանկում շնաձկան լողաթեւերով ուտեստն էր:
Գործակալությունը հիշեցնում է, որ ամեն տարի սպանում են 73 միլիոն շնաձուկ` նրանց լողաթեւերի համար, որոնք ձկնորսները հաճախ պարզապես պոկում են ողջ շնաձկների վրայից:


























