Բաքվում փետրվարի 15-ի առավոտյան միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, դեռահաս աղջիկն իրեն նետել է մետրոյի գնացքի տակ:

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 10-ի սահմաններում «Քյորօղլու» կայարանում Նիզամինյան շրջանի տարածքում: Կայարանի հարթակին մոտեցող գնացքի տակ է նետվել 15-ամյա աղջիկ: Մեքենավարը կարողացել է կանգնեցնել գնացքը, սակայն աղջիկն այնուամենայնիվ վնասվածքներ է ստացել:

Հաղորդում են, որ տուժածին տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Աղջկա դրությունը գնահատվում է ծանր: Այս պահին պարզում են տուժողի ինքնությունը: