ԱՄՆ-ում ձնաբքից 25  մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։ Զոհերի թվում Նյու Յորքի հղի բնակչուհի է եղել, որն ընկել է ձյուն մաքրող մեքենայի տակ։

Կնոջ երեխային կարողացել են փրկել՝ կեսարյան հատում անելով։ Զոհերի թվում նաեւ Հյուսիսային Կարոլինայի մայրուղում ձյան մեջ խրված բեռնատարը հանել փորձող երկու մարդ կա, փոխանցում է Lenta.ru-ն։

ԱՄՆ-ի տարածքում փետրվարի 14-ին ձնաբքի պատճառով  2,1 հազար չվերթներ են հետաձգվել։ Եղանակի պատճառով Սուրբ Վալենտինի օրվա տասնյակ հազարավոր ծաղիկներ պատվիրատուներին չեն հասել։

ԱՄՆ-ի տարբեր հատվածներում  1,2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Ութ նահանգներում՝ Վիրջինիայից մինչեւ Մեն, արդեն մի քանի օր է դպրոցները  չեն աշխատում։