Ավելի քան 90 բանտարկյալ է փախել լիբիական Զլիտեն քաղաքի բանտից, հաղորդում են տեղակա լրատվամիջոցները: Ուղղիչ հաստատությունում կարգին հետեւել է ոստիկանության ընդամենը 4 աշխատակից: Բանտարկյալները խնդրել են բժշկի կանչել, ու քանի դեռ դարպասները բաց են եղել, հարձակվել են պահակախմբի վրա:
Առկա տվյալների համաձայն՝ 21 հոգում հաջողվել է վերադարձնել բանտ, երկուսը իրավապահների հետ հրաձգության ընթացքում վիրավորվել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լիբիայում «փետրվարի 17-ի» հեղափոխության հաղթանակից ու քաղաքացիական պատերազմի ավարտից երկու տարի անց երկրի նոր իշխանությունները չեն կարողանում կարգուկանոն հաստատել: Լիբիայում շարունակում են զինել հին ոստիկանների ջոկատներին, այդ թվում նաեւ արմատական իսլամիստներին, ովքեր չեն ենթարկվում կենտրոնական իշխանություններին ու իրենց օրենքներն են հաստատում իրենց ենթակայության տակ գտնվող տարածքներում:


























