Ավանդական կարնավալային շրջանը Իտալիայում մեկնարկել է շաբաթ օրը: Որպես կանոն, այն տեւում է ավելի քան երկու շաբաթ ու ավարտվում է «յուղոտ երեքշաբթի», այս տարի մարտի 4-ին՝ Զատկի տոնից յոթ շաբաթ առաջ, որն այս տարի ուղղափառներն ու կաթոլիկները տոնում են միաժամանակ ապրիլի 20-ին:

Իտալիայում գլխավոր ու ամենահայտնի դիմակահանդեսը վենետիկյանն է: Տոնակատարության թեման «ամենաթողությունն» է, որով հին ավանդության համաձայն երկրում ճանապարհում են ձմեռը եւ դիմավորում գարունը, այս տարի  այն դարձել է «Անհավանական բնությունը»: Շաբաթ եւ կիրակի Մեծ ջրանցքով կանցնեն նավակներ ու զարդարված հարթակները կլողան երաժիշտներով, որոնք կբացեն տոնակատարությունը: Քաղաքում հավաքվում են մարդիկ ողջ աշխարհից. որպես կանոն այդ մարդիկ պատմական հագուստներով են, որոնք կրել են Վենետիկում XVIII դարում, իսկ դեմքերին ավանդական դիմակներ են՝ «մորետա» (առանց բերանի կին), «մատասին» (ծաղրածու), «նյագա» (կատվի դեմք), «բաուտա» (Կազանովայի դիմակ): Դիմակահանդեսի ավարտին կհայտարարեն լավագույն հագուստի մրցույթի հաղթողին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վենետիկյան դիմակահանդեսի գագաթնակետը երկու ավանդական իրադարձությունները կդառնան՝ սարացինների կողմից առեւանգված ու դուքսի կողմից ազատագրված վենետիկյան աղջիկների հիշատակին նվիրված Մարիների երթը եւ Սուրբ Մարկոսի հրապարակի զանգակատնից 100 մետր բարձրությունից «Հրեշտակի թռիչքը»:

Փողոցային երթերից, համերգներից, ելույթներից բացի դիմակահանդեսի տոնակատարությունները անցկացվելու են Վենետիկի թատրոններում: Կազանովայի ժամանակների  ոճով ընթրիքի մուտքի տոմսերն արժեքը կազմելու է 600-1000 եվրո: Վենետիկում դիմակահանդեսի ընթացքում զբոսաշրջիկների հոսքը կրկնապատկվում է: