Փետրվարի 13-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել 1965 թ. ծնված Հակոբ Ս.-ն եւ հայտնել, որ փետրվարի 12-ին, ժամը 11.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում Վեդիի ՋՕԸ աշխատակիցները վառել են ջրատար առուների խոտը, ինչի հետեւանքով անզգուշաբար վառվել է նաեւ Վեդի-Վանաշեն ճանապարհի ձախ կողմում գտնվող իր խնձորենու այգու խոտածածկի մակերեւույթը եւ հրդեհային ներգործության է ենթարկվել մոտ 150 խնձորենի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:


























