Մեծ Բրիտանիայի հարավում փոթորիկի հետեւանքով երկու մարդ է զոհվել, շաբաթ օրը հաղորդել է հեռուստառադիոհեռարձակող BBC ընկերությունը: Օդերեւութաբանների տվյալներով՝ փոթորիկը, որը վրա է հասել Մեծ Բրիտանիայի հարավի վրա, ուղեկցվում է քամու ուժգնացմամբ ժամում 129 կմ արագությամբ:
Լոնդոնի կենտրոնում զոհվել է 49-ամյա մի կին, երբ նրա ավտոմեքենայի վրա ընկել են շինությունից պոկված բեկորներ: 85-ամյա մի տղամարդ զոհվել է, երբ ալիքը Լա-Մանշում հարվածլ է զբոսանավի տածտակամածին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 140 հազար տուն: Բրիտանական էներգետիկ ասոցացիայի ներկայացուցիչը հաղորդել է, որ շաբաթ գիշերը օպերատորներին հաջողվել է վերականգնել մոտ 310 հազար տների էլեկտրաէներգիան: Իրավիճակը սրում է ջրհեղեղը:
Մեծ Բրիտանիայում ուժեղ քամիներն ու հորդառատ անձրեւները չեն դադարում անցյալ տարվա նոյեմբերից: Տարերային աղետը ջրի տակ է թողել երկրի հարավային ու արեւմտյան մի քանի կոմսություններ, մի քանի մարդ զոհվել է: Սոմերսեթ կոմսության որոշ շրջաններ ութ շաբաթ է գտնվում են ջրի տակ:


























