Կայքում, որտեղ զեղչի քարտեր են տրամադրում, հայտնվել է տարօրինակ առաջարկ. Յուրաքանչյուր կին կամ աղջիկ ընդամենը 40 հազար ռուբլու դիմաց կարող է իմանալ ինչ է իրենից ներկայացնում կյանքը միլիոնատիրոջ հետ:

47-ամյա գործարար Բորիսը որոշել է իր համար կին գտնել, ու որպեսզի ժամանակ չծախսի ծաղիկների ու կոնֆետների վրա, առաջարկում է միանգամից սկսել ընտանեկան կյանքը: Տղամարդը համարում է, որ 30 օրվա ընթացքում մարդու մասին շատ բան է հնարավոր իմանալ, եւ կինն իր իրական էությունը ցույց կտա շարժման, խոսքի կամ դիմախաղի միջոցով: Իր հերթին միլիոնատերը պատրաստ է իր շռայլ էությունը ցուցադրել ու խոստանում է հավակնորդուհիներին ամենշաբաթյա առեւտուր մայրաքաղաքի լավագույն խանութներում, ինչպես նաեւ հնգօրյա այց Միլան, Նյու-Յորք կամ Փարիզ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հարսնացուն կամ կապրի փեսացուի բնակարանում, կամ հատուկ վարձված բնակարանում Մոսկվայի կենտրոնում: Ապագայում գործարարի կինը դառնալու համար թեկնածուները պետք է առավելագույն անկեղծություն ցուցաբերեն ու ցույց տան Կանացիության աստվածուհուն բնորոշ գծեր:

Իսկ ահա կտրոնի 40 հազար ռուբլի արժեքը պետք է վերցնել նյութապաշտ ու նեղ աշխարհայացք ունեցող կանանցից: Ընդամենը 6 նման կտրոն են վաճառել: Բորիսը հույս ունի, որ կես տարում կգտնի կյանքի արժանի ուղեկցի: