Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոչ թե հանգստի, առողջական խնդիրների պատճառով էր գտնվում արտերկրում, երիկամում քարեր կային:

Հարցին, թե վիրահատվել է, ՊՊՎ պետն ասաց՝ «քարերը ջարդում են»: Ռոմիկ Մկրտումյանն ասաց, որ այժմ համեմատաբար լավ է, արդեն աշխատանքի է անցել: