«Լիլի» ռեստորանի եւ հարսանյաց սրահի սեփականատեր 48-ամյա Գրիգոր Խաչատրյանի սպանության գործը դեռ չի բացահայտվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Գործի շրջանակներում մի շարք քննչական գործողություններ են կատարվում, հարցաքննվել են տասնյակ անձինք, կան բազմաթիվ վարկածներ, որոնց իսկությունը դեռ ճշտվում է: Գործի շրջանակներում առայժմ ձերբակալվածներ չկան: Ոստիկանությունը նպատակահարմար չի գտնում մանրամասներ հաղորդել, քանի որա յդպես կխոչընդոտեն նախաքննությանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Խարբերդի ճանապարհին գտնվող «Լիլի» ռեստորանի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Մասիսի» հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Նա Այնթափ գյուղից է, ամուսնացած է, ունի երկու աղջիկ եւ մեկ որդի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ (սպանություն) եւ 235-րդ (ապօրինի զենք պահելը) հոդվածի հատկանիշներով:


























