Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 15-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչար փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.35-ին, մարվել` 17.49-ին:

Այրվել է «Պեժո» մակնիշի 09 ՏՏ 054 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Մ. Հ.) շարժիչի հատվածը: