Դատական նոր գործընթացը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի գործով, որին մեղադրում են լրտեսության մեջ, սկսվելու է Եգիպտոսի մայրաքաղաքում:

Պետության նախկին ղեկավարի հետ այս գործի առթիվ առաջին լսումների ժամանակ, որոնք անցկացվելու են Կահիրեի արվարձանում, դատարանի առջեւ կկանգնեն իսլամիստների եւս 35 առաջնորդներ, այդ թվում «Մահմեդական եղբայրների» հոգեւոր առաջնորդ Մուհամեդ Բադիան:

Նշենք, որ նրանց մեղադրում են «օտարերկրյան կազմակերպությունների» հետ դավադրության մեջ երկրի ներսում ահաբեկչական գործողություններ ծավալելու եւ Եգիպտոսի անվտանգությանը վերաբերող «ռազմական գաղտնիքը մեկ այլ պետությանը հայտնելու» մեջ:

Բացի այդ, իսլամիստների ղեկավարությանը վերագրվում է ահաբեկչության ֆինանսավորում, ակտիվիստների ռազմական պատրաստում առաջադրանքների կատարման համար, որոնք դրված են «եղբայրների» միջազգային  ցանցի կողմից, եւ մի շարք այլ գործողություններ, որոնք վերաբերում են Եգիպտոսի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով The Cairo Post-ին:

Եթե Մուրսին ու նրա շրջապատը մեղավոր ճանաչվեն թեկուզ մեկ դրվագի համար՝ կապված ցուցարարներ սպանության ու լրտեսության հետ, նրանց մահապատիժ է սպառնում: