Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում այսօր՝ փետրվարի 16-ին, գիշերը դաժան սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով` ամառանոցային հատվածի տներից մեկում ամուսինը հարբած վիճակում դաժան ծեծի է ենթարկել կնոջը, ում առավոտյան հայտնաբերել է մահացած:
Ամուսինն այնուհետեւ գնացել է ոստիկանության բաժին, խոստովանել, որ երեկոյան ինքն է դաժան ծեծի ենթարկել, բայց թե ինչպես` ասել է թե չի հիշում: Տղամարդու անունը Գրիշա է, նա 37 տարեկան է, իսկ կինը` Ժենյան իրենից մի քանի տարով մեծ է: Այժմ գործով զբաղվում են իրավապահները:


























