Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 16-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ դուռը բացվել է տեղի ուժերով: Ննջասենյակում` անկողնում, հայտնաբերվել է 46-ամյա Վ. Ա.-ի դին:

Մահվան պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում: