Հայաստանի ԱԻՆ-ում փետրվարի 15-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Շիրվանզադե փողոցի 27 հասցեում այրվում է չոր խոտածածկ տարածք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է տնակ եւ խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.15-ին, մարվել` 18.35-ին:
Ամբողջությամբ այրվել են փայտյա տնակը (3×8 մ չափի) եւ հարակից` մոտ 400 քմ խոտածածկ տարածք:


























